• Հայաստանի մասին Armenia lies in the highlands surrounding the Biblical mountains of Ararat, upon which Noah's Ark is said to have come to rest after the flood....
  • Վրաստանի մասին Историческое прошлое Грузии насчитывает более 3000 лет. В Дманиси относительно недавно были обнаружены следы гоминидов  Историческое прошлое...
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ ԵվրոԿովկասը հիմնադրվել է 2009թ.-ին Հայաստանի և Վրաստանի մունիցիպալիտետների կողմից` Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի (NALAG)...

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԵվրոԿովկասը հիմնադրվել է 2009թ.-ին Հայաստանի և Վրաստանի մունիցիպալիտետների կողմից` Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի (NALAG) և  Հայաստանի Համայնքների Ասոցիացիայի (CAA) աջակցությամբ: Հիմնադրման հռչակագիրը ստորագրվել է Թբիլիսիում CAA նախագահ` Էմին Երիցյանի և NALAG նախագահ` Մամուկա Աբուլաձեյի, ինչպես նաև Վանաձոր (Հայաստան) և Բոլնիսի (Վրաստան) քաղաքների քաղաքապետերի կողմից: Հիմնադրման ֆորումին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի կենտրոնական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և Վրաստանում լիազորված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցչները:

ԵվրոԿովկասը միավորում է Վրաստանի 4 մունիցիպալիտետներին (Նինոսմինդա, Դմանիսի, Բոլնիսի, Մառնեուլի) և Հայաստանի 3 մարզերի (Տավուշ, Լոռի և Շիրակ) համայնքնեին: Եվրոկովկաս Եվրոռեգիոնը Հայաստանի և Վրաստանի տեղական իշխանությունների ասոցիացիաների միջև երկարատև և հաջող համագործակցության հետևանքն է: Առաջին անգամ Կովկասում մունիցիպալիտետները ներգրավվել են անդրսահմանային համագործակցության մեջ և հիմնադրել են ինստիտուցիոնալ կառույց` ներդաշնակված զարգացմանն ու տնտեսական բարգավարճմանը հասնելու համար:  

Հայաստանից և Վրաստանից մունիցիպալիտետների ու համայնքների առաջնորդներն իրենց պատրաստակամությունը արտահայտեցին հանուն իրենց քաղաքացիների և ապագա սերունդների խթանել համագործակցությունն ու զարգացումը:  ԵվրոԿովկասի անդամները գիտակցում են իրենց ազգային պետությունների գերիշխանության և ամբողջականության սկզբունքները և ուժեղ քաղաքական կամք են արտահայտում համագործակցելու` տարածաշրջանում խաղաղություն, ժողովրդավարություն և զարգացում նվաճելու համար:  

ԵվրոԿովկասի անդամները հայտարարում են, որ կազմակերպությունը բաց է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մունիցիպալիտետների համար: Մեր քաղաքականությունն է տարածել համագործակցության ռեժիմը Վրաստան-Ադրբեջան սահմանների մունիցիպալիտետների միջև և հույս ունի, որ ապագայում հարավային Կովկասում անդրսահմանային համագործակցությունը կունենա բազմակողմանի բնույթ` ներգրավելով բոլոր շահառուներին ու ինստիտուտներին: Հավատում ենք, որ ինչպես Եվրոպայում, անդրսահմանային համագործակցությունը արդյունավետ գործիք կլինի Կովկասում ինտեգրման և ժողովրդավարական կայունության համար: 






հետ